Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց:
Մասնավորապես՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է.
«Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»:
Ընտրական օրենսգրքում ևս ամրագրված է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:
«Նմանօրինակ ահազանգերի և փաստերի առկայության դեպքում հորդորում ենք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կամ իրավապահ մարմիններին:
Բողոքների դեպքում նախարարությունը լինելու է հետևողական՝ ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչության արատավոր և անընդունելի դեպքերը բացահայտելու հարցում:
Բաց մի թողեք
ՀՀ բուհերում զանգվածային դասադուլներ չկան
Ադրբեջանի սկսած ցեղասպանական քաղաքականության հետևանքով երեխաները մնացել են դպրոցներում, ծնողները՝ իրենց բնակավայրերում
«Ալադդին» մանկապարտեզում տնօրենը, հավաքարարը բռնություն են գործադրել, և վիրավորել 2 տարեկանը չլրացած երեխային