Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված: Եվ 2 տարվա քաշքշուկից հետո վերացել է Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։
Հրապարակ թերթը գրել է․ Թվում է, թե վանաձորյան թնջուկը կլուծվի, սակայն, ինչպես ասում են, գնացքը գնացել է, եւ դժվար թե հիմա Վանաձորում կարողանան քաղաքապետ ընտրել։ Վճիռը կայացվել է սեպտեմբերի 1-ին, ավագանին, ըստ գործող օրենքի, երկշաբաթյա ժամկետում պետք է նիստ անի եւ համայնքի ղեկավար ընտրի: Ըստ ընթացակարգի՝ եթե առաջին եւ երկրորդ փուլերում չհաջողվի ընտրել, վերջում համայնքի ղեկավար է նշանակվում առաջադրվածներից ամենատարեցը։ Սակայն խնդիրն այն է, որ Վանաձորի ավագանու նիստերի քվորումի հարցը լրջագույն խնդիր է դարձել: Չնայած Մամիկոն Ասլանյան դաշինքի եւ մյուս ընդդիմադիր ավագանիները 17-ն են (33 հոգուց է բաղկացած), սակայն ամիսներ առաջ «Ասլանյան դաշինքից» 2 դասալքության դեպք արձանագրվեց, եւ հիմա նրանք ամեն ինչ կանեն, որ նիստ չհրավիրվի։
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերյան ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանի թիմակիցները վարչական դատարան ներկայացրած հայցով հասան նրան, որ Վանաձորի քաղաքապետ չընտրվի, եւ իշխանությունը` օրենքի փոփոխությամբ, հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին, քաղաքապետ նշանակեց, իսկ դատական ատյաններն ուղղակի այնքան ձգեցին հայցի քննությունը, որ ՔՊ-ի ծրագիրն իրականություն դառնա:
ՔՊ-ն սրանով չբավարարվեց` հորինված մեղադրանքով շուրջ 2 տարի բանտում է պահում ընտրված քաղաքապետին` Մամիկոն Ասլանյանին: Հիմա Վանաձորը ղեկավարում են վանաձորցիների կողմից չընտրված մարդիկ, իսկ իշխանությունը ցուցադրեց, թե ինչպես է հնարավոր, ոտնահարելով մարդկանց ընտրական իրավունքը, իշխանություն զավթել ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքում:
Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Եվլախում
Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի
Հրահանագ է իջեցվել. ՔՊ-ականներն այսօրվանից «թաքստոցներից» դուրս կգան՝ ընդդիմադիրներին վարկաբեկելու համար