September 26, 2023

Փաշինյանը Շիրակում է, իր մոտ է կանչել Գյումրիի քաղաքապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու է Շիրակի մարզ, մասնավորապես՝ Ամասիա։ Այցի հիմնական նպատակը Ամասիայում նոր դպրոցի շինարարական աշխատանքներին հետևելն է, որն իրագործվում է պետական բյուջեով։

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը անակնկալ այց է կատարել Գյումրի։ Այժմ մարզպետարանում նա փակ հանդիպում է անցկացնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա նաեւ կանչել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին։ Ըստ երեւույթին՝ քաղաքապետին կարևոր ասելիք ունի։

Ուշագրավ է, որ երեկ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան։ Հնարավոր է, որ քաղաքական գործարք է տեղի ունեցել, ինչպես սպասվում էր,  քաղաքային իշխանությունը շուտով հանձնվելու  է ՔՊ-ին եւ քաղաքապետ է նշանակվելու Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights