Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 ֆուտբոլիստներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնել են ադրբեջանական աղբյուրները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղա է առևանգվել:
Ձերբակալված ԼՂ քաղաքացիներ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից:
Ձերբակալման մասին հայտնել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու համար:
ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 27-ի աստղագուշակ․ Ամեն բան լավ կդասավորվի, մի շտապեք օրն անհաջող համարել
Մարդիկ գիշեր-ցերեկ սպասում են ՀՀ տեղափոխվելու հերթին․ ի՞նչ է կատարվում այս պահին Ստեփանակերտում․ Լուսանկարներ
Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV. Ցանկ