ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։

Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան X-ի (նախկինում՝ «Թվիթեր») միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել երեկ Կիևում տեղի ունեցած առաջին տիկնանց և ամուսինների ֆորումի պանելային քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։
Այս տարի տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։
Ի հիշատակ պատերազմում զոհված երեխաների՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մյուս պատվիրակությունների ղեկավարների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել նահատակված մանուկներին՝ խորհրդանշական փափուկ խաղալիք դնելով երեխաների ոգեկոչման վայրում։
Գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից հետո Աննա Հակոբյանը հանդես է եկել ելույթով:
«Մենք վերադառնում ենք «Երեխաների նահատակություն» ցուցահանդեսից, որտեղ մենք ոգեկոչեցինք 2022 թ. փետրվարի 24-ից մինչ այժմ Ուկրաինայում նահատակված երեխաների հիշատակը։ Երբ ես մտորում եմ այն հարցի մասին, թե ապագան ինչ է պատրաստել իմ երեխաների, իմ երկրի երեխաների և աշխարհի երեխաների համար, ամենաշատը ես մտածում եմ այն երեխաների մասին, որոնք այլևս ապագա չունեն, որոնք մնացին անցյալում, և որոնց հիշատակը մենք հենց նոր ոգեկոչեցինք։
Կարծում եմ՝ մենք՝ մեծահասակներս, ժամանակին մեր առավելագույնը չենք արել, որպեսզի ապագան «չպատրաստեր» կյանքի այսպիսի ավարտ նրանց համար։ Այս երեխաների համար ես ինձ չափազանց մեղավոր եմ զգում։ Ես շատ մեղավոր եմ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմներում, անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»,- ասել է նա։
Ըստ վարչապետի տիկնոջ՝ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիներ են ունենում ռմբակոծության հետևանքով։ Աննա Հակոբյանի խոսքով՝ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում:
«Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120,000 խաղաղ բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով, որոնց կյանքերը շարունակական սպառնալիքի տակ են։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30,000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից։ Նրանք ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի հետևանքն է։ 30,000 երեխա արգելափակված է մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիք են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»,- ասել է նա:
Բաց մի թողեք
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Տարածելով ստերի բացահայտումը՝ լուրջ զենքից կարող ենք զրկել փնթի միկրոբլոգերների թիմին և տերերին. Արայիկ Հարությունյան
Չախոյանը պարետային ժամ մտցնելու և այլ տարածվող ապատեղեկատվությունների մասին