September 24, 2023

Թուրք-ադրբեջանական սկանդալ. ՀՀ-ի հավաքականի հետ խաղին արգելվել է Ադրբեջանի դրոշներով մուտքը, տեղի համայնքը բոյկոտել է

Ինչպես հայտնի է, թուրքական Էսքիշեհիր մարզադաշտում վաղը Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի Ազգային հավաքականը հանդիպելու է Թուրքիայի ընտրանու հետ։ Հայաստանի ազգային հավաքականն արդեն Թուրքիայում է:

Թուրքական մի շարք լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ որպես ընդունող կողմ, պաշտոնապես արգելել է Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ, նշանակվել է ոստիկանական ուժեղացված ծառայություն՝ խախտումները բացառելու և ադրբեջանական դրոշների մուտքը մարզադաշտ չթողնելու համար:
Թուրքիայի ադրբեջանական համայնքը, որը, բնականաբար, երկրպագելու էր թուրքական հավաքականին, խիստ վրդովված է այս որոշումից և այն դիտարկել է որպես պատմական սկանդալ ու վիրավորանք «եղբայրական պետության» նկատմամբ:

Նշվում է, որ Թուրքիայի ադրբեջանական ասոցիացիաների ֆեդերացիան և Էսքիշեհիր քաղաքի ադրբեջանական համայնքը հաստատել են այս տեղեկությունը և համատեղ հայտարարություն տարածել։

Հայտարարության մեջ ասվում է՝ իրենք տեղեկացված են, որ Թուրքիա-Հայաստան հանդիպմանն արգելված է տանել ցանկացած տիպի դրոշներ (այդ թվում՝ ադրբեջանական), այլ պարագաներ և պաստառներ, բացառությամբ՝ Թուրքիայի Հանրապետության դրոշի։

Նշվում է, որ տեղի ադրբեջանական համայնքը բոյկոտում է խաղը և չի գնալու մարզադաշտ։

«Նման որոշումը հակասում է մեկ ազգերի եղբայրության ըմբռնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights