September 22, 2023

Ինչու է չեղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է Հայաստանում սահմանային իրավիճակի սրման պատճառով:

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:

«Այսօր հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։

Մենք հաստատեցինք մեր երկրների միջև հիանալի հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի հետ Եռակողմ ծրագրի մեր համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին: Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է նա:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights