October 1, 2023

ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից». Խանդանյան

«Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նա նկատեց՝ ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»:

Նշենք, որ երեկ Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա:

ՆԱՏՕ-ին՝ Հայաստանի անդամակցության մասին խոսակցությունները ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն անվանել է «մեծ ֆանտազիաներ», գրում է ՏԱՍՍ-ը:

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ավելի վաղ ասել էր, որ ՀՀ-ն տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights