September 24, 2023

ՀՀ-ում հրեաների հոգևոր առաջնորդը դիմել է ոստիկանություն․ ստացել է սպանության սպառնալիքների մասին հաղորդագրություններ

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Իսրայելի քաղաքացի 62-ամյա Գ․ Բուրշտեյնի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սեպտեմբերի 1-ին ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքը գտնվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում, որտեղ ստացել է սպանության սպառնալիքների մասին հաղորդագրություններ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բուրշտեյնը ոստիկանների և քննիչների հայտնել է, որ ինքը Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդն է։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights