October 4, 2023

Ավտովթարներ․ Արարատի մարզում ճակատ ճակատի բախվել են ЗИЛ-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ․ Լուսանկար

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում ճակատ ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Մանվել Ն․-ի վարած ЗИЛ մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Արտակ Ս․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արտակ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Զ․-ն՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Արարատի մարզում ճակատ ճակատի բախվել են ЗИЛ-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ М6 միջպետական ճանապարհից դեպի Մոտկորի շրջան գնացող ճանապարհի 15-րդ կմ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել է անտառում, բախվելով ծառերին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում։

Ողբերգական վթար Լոռու մարզում․ Mitsubishi-ն հայտնվել է անտառում՝ բախվելով ծառերին․ կա զոհ և վիրավոր

%d bloggers like this:
Verified by MonsterInsights