Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մեկնաբանել է Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։
Դիվանագետն ընդգծել է, որ էներգետիկ հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվել էր Բրյուսելի և Բաքվի կողմից անցած ամառ, չի նախատեսվում կասեցնել, քանի որ այս փաստաթուղթը հանդիսանում է այն միջոցառումների անբաժանելի մասը, որոնք ԵՄ-ն ձեռնարկում է էներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացման համար։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին հարաբերությունների հետպատերազմյան կարգավորման հարցում, ինչի համար «պահպանում է կապերը ամենաբարձր մակարդակով»։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին դիվանագետն արդեն հերքել էր գազային պայմանագրի չեղարկման կամ կասեցման հնարավորության մասին լուրերը:
«Ադրբեջանը մեզ իսկապես տալիս է, ավելի ճիշտ՝ վաճառում է վառելանյութ՝ միլիարդավոր խմ գազ, և այս տարի ստորագրված համաձայնագրի շնորհիվ մենք կունենանք ծավալների զգալի աճ՝ 8-12 միլիարդ խորանարդ մետր»,- ասել էր նա։
Բաց մի թողեք
Ստեփանակերտ են ժամանել Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդները. նրանք կհետևեն ԼՂ ՊԲ զինաթափմանը․ Տեսանյութ
Իրավիճակը ծայրահեղ ծանր է, և աշխարհն այդ մասին պետք է իմանա. ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում. Lուսանկարներ