October 5, 2023

Հայաստանում նոր 20 զբոսաշրջային հատուկ գոտիներ կստեղծվեն

Կորոնավիրուսի պանդեմիայից հետո առաջին անգամ համաշխարհային զբոսաշրջային ֆորումը կազմակերպվել է Հայաստանում։ Երևանում ամեն բան արվել է, որ երեք տասնյակից ավելի երկրներից մեր հայրենիք ժամանակ հյուրերն պատշաճ դիմավորեն։ Առաջին օրը հյուրերի համար տուր է կազմակերպվել Երևանում, ինչպես մեզ հետ զրույցում մանրամասնեց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը։ Հրաժեշտից առաջ էլ տարբեր խմբերով տուրեր կկազմակերպվեն դեպի ՀՀ մարզեր։

2024 թվականին Հայաստանը ամբողջ հանրապետության տարածքում ստեղծելու է զբոսաշրջության 20 հատուկ գոտի: Ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկի հետ: Այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը:

Սիսիան Պօղոսեանը մասնավորեց, որ միայն օգոստոսին այս տարի 328.000 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, իսկ մեկ ամսվա կտրվածքով նման թիվ մեր երկրում չի եղել:

Նրա խոսքով՝ Հայաստանն այս պահին ներկայանում է 4 ուղղությունով՝ մշակութային, բնապահպանական, արկածային, ինչպես նաև խոհանոցի և հայկական գինու․ «Լինելու են զբոսաշրջության գոտիներ, որտեղ այցելուները կկարողանան մնալ 1 օրից ավելի և բացահայտել Հայաստանը: Առաջին 3 ուղղության մասով արդեն աշխատանքներ տարվում են: Դրանցից մեկն Արենին է՝ գինու, Գյումրին՝ մշակույթի, Դիլիջանը՝ արկածային և բնապահպանական ուղղություններով»:

Անդրադառնալով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությանը, նա ընդգծեց, որ զբոսաշրջային ուղղությունների ճանապարհների բարեկարգման և նորոգման հարցն ակտիվ փուլում է, և աշխատանքները փուլ առ փուլ ընթանում են:

Սիսիան Պօղոսեանը վստահեցրեց՝ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի շնորհիվ դեպի Ենոքավան գյուղ տանող ճանապարհը, որտեղ արկածային տուրիզմի համար ստեղծված են շատ հարմարություններ, մինչև մյուս տարի կնորոգվի, իսկ Գառնի և Գեղարդ տանող ճանապարհներն էլ հիմնանորոգվում են:

Նա նաև ընդգծեց, որ այս պահին զբոսաշրջության հետ կապված բավականին մեծ շարժ կա երկրում:

Առաջին 8 ամսում մոտ 1 մլն 600 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան, սա գրեթե մոտ է ամբողջ 2022 թվականի թվերին: Միայն օգոստոսին այս տարի 328.000 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ: Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը շեշտեց, որ Հայաստանում 1 ամսվա կտրվածքով նման թիվ չի եղել, և իրենք շատ ուրախ են դրա համար:

Հայաստան հիմնականում զբոսաշրջիկները գալիս են Իրանից, Ռուսաստանից, Վրաստանիցն ու միշտ է եղել, նաև՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից:

Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը բավականին շատ գովազդում է նաև Դուբայում և, ըստ Սիսիան Պօղոսեանի, հենց այդ պատճառով բավականին մեծ շարժ կա նաև այնտեղից: Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչները շատ են ընտրում Հայաստանի ուղղությունը հատկապես ձմռան ամիսներին, քանի որ նրանց համար հետաքրքիր առաջարկներ կան:

Նա նշեց, որ վերջին շրջանում հաճախ նաև ֆիլիպինցիների կարելի է տեսնել, որոնք հենց Դուբայից են գալիս: Նրանք այստեղ գալիս են վիզայի հետ կապված հարցերը լուծելու համար, բայց նաև Հայաստանն իրենց համար հետաքրքիր ուղղություն են համարում:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights