«Իրականում, այստեղ ամեն ինչ անհասկանալի է, չորս քաղաքական ուժ մեկ մարդու է առաջադրել ու գոռում է, որ պետք է համախմբում լինի: Եթե համախմբում պետք է լինի, ապա ինչու մեզ չէիք հրավիրել այդ քննարկմանը։ Իրենց ասած համախմբումը ձևական բան է։ Կարծում եմ՝ առանց մեզ այդ ընտրությունը չի հաջողվի, քանի որ ձայները չեն բավարարի ընտրվելու համար. սա վաղը կտեսնենք։ Եթե վաղը Շահրամանյանը չընտրվի, յոթ օրից նոր ընտրություն է լինելու և այդ ժամանակ մենք նորից իմ թեկնածությունն ենք առաջադրելու»,-ասաց նա։
Բաբայանը նշեց, որ մեղադրանքներ է լսում իր հասցեին, թե այս իրավիճակում գնում է քաղաքական հրահրումների, բայց նույն ժամանակ իր համար անընդունելի է, որ մի քանի անձով որոշում են, թե ով է լինելու երկրի ղեկավարը։
Հարցին, թե Բաբայանը հաճախ հայտարարել է, որ չի հավակնում նախագահ դառնալ և դիտարկում է պետնախարարի պաշտոնը, վերջինս արձագանքեց․
«Չեմ բացառում, որ կարող եմ պետնախարար լինել, բայց այստեղ հարցը քաղաքական ինտրիգներն են, որոնք ուժերը սրում են։ Մեզ համար պետք է մեկ գաղափար լինի, այո՛, դա համախմբումն է, բայց ի՞նչ համախմբում է առաջարկում այս 4 ուժը։ Սամվել Շահրամանյանը ռուսամետ հայացքներ ունի և իրենց շահերն է պաշտպանում. ինձ համար անընդունելի է, որ իմ ժողովուրդը կարող է այլ ազգի շահերը պաշտպանել ու իրենց ձեռքում գործիք լինել։ Ռուսական կողմն ասում է՝ դուք Ադրբեջան եք և այս մարդը, որ գա, նույն թեզն է ընդունելու, իսկ ես ասում եմ՝ թողեք բանակցենք Ադրբեջանի հետ, որ մեր կարգավիճակը հասկանանք, բայց դուք էդ հնարավորությունը չեք տալիս։ Աղդամի ճանապարհին դեմ էին, հիմա նույն ուժերն են ասում՝ գոնե Աղդամով ալյուր մտնի։ Նույն ժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի դեմ են այս ուժերը, Հայաստանին թշնամի են սարքել, ես ո՞նց էս թիմին միանամ»,-ընդգծեց Բաբայանը։
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ վաղը Արցախի ԱԺ-ի դիմաց աջակիցները ակցիա են անելու՝ ընդդեմ Շահրամանյանի ընտրության։
«Ժողովուրդը վաղը պահանջելու է, որ առանց իրենց կարծիքը հարցնելու նախագահ չընտրեն»,- հավելեց Բաբայանը։
Բաց մի թողեք
Աննախադեպ երևույթ․ Կառավարության անդամներից ոչ ոք չցավակցեց արցախցիներին
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի
Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել