Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 28-ին զանգած օտարերկրացի 24-ամյա մի կին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում անհայտ անձն իր ուսապարկից բացահայտ հափշտակել է հազար դոլար և դիմել փախուստի:
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Կենտրոնականի քրեական հետախույզների հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 7-ին, գիշերվա ժամը երեքին, տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է
Հավաքի մասնակիցը նստել է անցնելու փորձ կատարած մեքենայի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել փողոցը բացող տարեց կնոջը. ՔԿ. Լուսանկար
Սպանություն Ամբերդի մոտ. վրանում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու՝ հրազենի կրակոցից գլուխը ջնջխված դին