October 1, 2023

Ինչու է Ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում մարտական պատրաստվածության վիճակում. մեկնաբանել է Հաջիևը

Ադրբեջանի զինված ուժերը պլանային վարժանքներ են անցկացնում աշուն-ձմեռ սեզոնին նախապատրաստվելու համար:

Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Սա կանոնավոր պլանավորման գործընթացի մի մասն է»,- հավելել է նա՝ Հայաստանին մեղադրելով սահմանին զորքեր կուտակելու և նոր սպառազինությունների համակարգեր ձեռք բերելու մեջ։

Նրա խոսքով, Ղարաբաղում գտնվող հայկական ուժերը նույնպես դուրս են եկել իրենց զորանոցներից և բարձր պատրաստվածության վիճակում տեղակայվել առաջնագծում։

«Մեր ռազմավարությունն է՝ ճնշել և չեզոքացնել Ադրբեջանի դեմ ցանկացած զինված կամ անօրինական ռազմական գործողություն կամ սադրանք»,- հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights