Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ։
Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են Արթուր Հ․-ին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ առանց փամփուշտների։
Կայքի փոխանցմամբ՝ կրակողը եղել է իր ընկերների հետ և կրակոցներ արձակելուց հետո իր ծննդյան առթիվ գողական խորհրդանիշով թխված տորթը չի հասցրել համտեսել։
Վերջինս ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու, մեկ ուրիշի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, 1 ամսով կալանավորվեց
Հայտնաբերվել է Արմավիր քաղաքի զբոսայգում անառակաբարո գործողություններով զբաղվող տղամարդը