Երեկ համացանցում հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տեսանյութ էր տարածվել, որն ակտիվորեն շրջանառվում է նաև ադրբեջանական մեդիատիրույթում:
Տեսանյութը նկարահանել է բլոգեր Միկա Բադալյանի կինը, որը ՌԴ քաղաքացի է:
Թե ի՞նչ նպատակով է նա նկարել այն, և ինչպե՞ս է դա հայտնվել ադրբեջանական և ռուսական տելեգրամ-ալիքներում, պարզ չէ: Սակայն ՀՀ պաշտպանական գերատեսչությունը բազմիցս հորդորել է զերծ մնալ հայկական ԶՈՒ տեղաշարժը տեսանկարահանելուց և դրանք համացանցում տարածելու գործողություններից:
Մենք զերծ ենք մնում տեսանյութը հրապարակելուց՝ չնայած այն հանգամանքին, որ այն լայնորեն տարածված է ադրբեջանական և ռուսական ցանցերում: Հրապարակում ենք միայն տեսանյութից երկու սքրին:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Սյունիքում 7 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիա ռադիոյի աշխատակից Աշոտ Գևորգյանը։
Բաց մի թողեք
Լուսանկարներ՝ Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց, կեղծվում է
«Վայլդբերրիզ»-ը օգտվողների բանկային քարտերից տարբեր չափի գումար է գանձում, երբ օգտվողները պատվերներ չեն կատարել
«Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք, եկել՝ ի՞նչ եք խոսում. Փաշինյանն ընդդիմությանը