2020-ի նոյեմբերի 10-ից անցել է գրեթե երեք տարի։ Եթե մինչև 2020թ-ը մենք կարողանում էինք Ադրբեջանի հետ հակամարտությունը տեղավորել Արցախ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում և տարածաշրջանում ունենալ մեկ հակամարտություն, ապա այսօր այդպես չէ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շարունակելով.
«Ադրբեջան անունով արհեստածին միավորումը որքան էլ հայտարարի, թե ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, միևնույն է, այդպես չէ։ Ադրբեջանը դեռևս 1990-ականներից օկուպացված է պահում ՀՀ սուվերեն տարածք Տավուշում, Արծվաշենը, իսկ 2020-ից հետո հետևողականորեն օկուպացնում է ՀՀ տարածքներ Գեղարքունիքից, Սյունիքից՝ ավելի բարդացնելով և խորացնելով հակամարտությունը և թշնամությունը։
Հակամարտության այս տեսակը, որը առկա է, չի կարող որևէ դրական արդյունք տալ մինչև այն ժամանակ, քանի դեռ Ադրբեջանում իշխանության է Հայերի նկատմամբ ատելություն, թշնամություն քարոզող իշխանությունը։ Բաքվի բռնապետը չի դադարում Հայերին անվանարկել, էթնիկ պատկանելիությունը վիրավորել, բազմաթիվ ՀԿ-ների պետական ֆինանսական և բարոյական աջակցություն ցուցաբերել, որոնք զբաղված են համացանցում Հայերի նկատմամբ ատելության քարոզով։
Այս հակամարտությունը դուրս է երկու պետությունների միջև հակամարտության տրամաբանությունից, այստեղ արդեն ազգերի միջև հակամարտություն է, որն ավելի վտանգավոր ու արյունալի է, որին հանգեցրել է Բաքվի բռնապետը։
Տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգռված միջնորդ պետությունները, կազմակերպությունները պետք է ընդունեն, որ չի կարող բանակցող մի կողմը գա նստի սեղանի շուրջ և խոսի խաղաղությունից, բայց գնա իր երկիր և ֆինանսավորի Հային սպանելու քարոզը։
Վերջ ի վերջո, պետք է այդ շահագրգիռ միջնորդները ընդունեն, որ Ադրբեջանում առանց իշխանափոխության, կամ Բաքվի բռնապետի դեմ ռեալ պատժամիջոցների կիրառման, հնարավոր չէ հակամարտությունը եթե ոչ լուծել, ապա գոնե ժամանակավորապես սառեցնել»։
Բաց մի թողեք
Մի խոսքով, առաջիկայում կտեսնենք ՌԴ ու պուտինյան ռեժիմի իրական երախը
Դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են
Հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր դեռևս հույս ունեն, որ այս կերպ շարունակելիս՝ նոր ցեղասպանություն չի լինի։