September 22, 2023

Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն են ուղարկում Ղարաբաղ։ Այս կերպ ինտեգրելով Ղարաբաղը Ադրբեջանին

Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուսաստանը սկուտեղի վրա Ղարաբաղը մատուցեց Ադրբեջանին․ Նախ պալատական հեղաշրջում կազմակերպեցին Ղարաբաղում։

Ստիպեցին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա։ Հետո հասան նրան, որ իրենց թեկնածուն ընտրվի որպես ԼՂ նախագահ, լավ հասկանալով, որ աշխարհը, այդ թվում նաև ԵՄ-ը չի ճանաչելու, չի ընդունելու ու դատապարտելու է այդ ընտրությունները։

Այսպիսով քարտ-բլանշ տվեցին Ադրբեջանին։

Իսկ հիմա Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն են ուղարկում Ղարաբաղ։ Այս կերպ ինտեգրելով Ղարաբաղը Ադրբեջանին։

Հետաքրքիր է, Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ է ուրախանու՞մ Արայիկ Հարությունյանի հրաժարականով։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights