September 24, 2023

Արմեն Փամբուխչյանի կնոջ ֆեյսբուքյան էջը «կոտրել» են

Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանի կնոջ՝ լրագրող Սոսե Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր նման գրառում. «Ինձ մոտ ծանր քաղցկեղ է ախտորոշվել: Հաշվեհամարը կտամ անձնական նամակով: Անտարբեր մի եղեք»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս գրառումը անհանգստացրել էր մեծ թվով մարդկանց, որոնք փորձում են ճշտել, թե ինչով կարող են օգտակար լինել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Սոսե Բաղդասարյանի ֆեյսբուքյան օգտահաշիվը «կոտրել» են և նման գրառում արել, իսկ մեր գործընկերը որևէ առողջական խնդիր, բարեբախտաբար, չունի: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, նրա օգտահաշիվը մեկ անգամ էլ են «կոտրել». այն ժամանակ տեղադրել էին ադրբեջանական քարոզչական նյութեր:

Արմեն Փամբուխչյանի կնոջ ֆեյսբուքյան էջը «կոտրել» են. «Փաստ»

%d bloggers like this:
Verified by MonsterInsights