September 24, 2023

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 10-ամյա տղան բարձրացել էր տան տանիք և սպառնում էր իրեն ցած նետել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Գյումրի քաղաքում սեփական տներից մեկի տանիք է բարձրացել 10-ամյա երեխան և սպառնում է ցած նետվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև «Գյումրու» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։

Իրավապահներին ու բժիշկներին, ապա նրանց միացած քաղաքացիներին ու տղայի ծնողներին հաջողվել է համոզել, որպեսզի երեխան չդիմի ծայրահեղ այդ քայլին և երեխան այս պահին շտապօգնության ավտոմեքենայի մեջ հոգեբանական օգնություն է ստանում բժիշկների կողմից։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ չենք հրապարակում։

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 10-ամյա տղան բարձրացել էր տան տանիք և սպառնում էր իրեն ցած նետել

%d bloggers like this:
Verified by MonsterInsights