Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հեռախոսազրույցը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ջեյհուն Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ նշելով, որ «ադրբեջանական տարածքներում Հայաստանի ստեղծած ֆիկտիվ ռեժիմի աճող սադրանքները ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։
«Ղարաբաղում «նախագահական ընտրություններ» անվան տակ ֆիկտիվ ռեժիմի անօրինական գործունեությունը հանդիսանում է Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում և լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ՝ Ադրբեջանի ջանքերին»,-նշել է Բայրամովը։
Նա կոչ է արել խստորեն դատապարտել ԼՂ-ում անցկացված ընտրությունները՝ միջազգային իրավունքից բխող պարտավորություններին համապատասխան։
Բաց մի թողեք
Թուրքիայի ՊՆ-ն Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել
ԼՂ ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է․ Լուսանկար
Մեդվեդևի օգնականը պարզաբանում է տիրոջ բառաչը, ինքն էլ շարունակել մլավել