September 24, 2023

Եվրո 2024․ Վրաստանը խայտառակ պարտություն է կրել Իսպանիայից

Եվրո 2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 7 գնդակ է բաց թողել Իսպանիայի ընտրանուց՝ պատասխանելով ընդամենը մեկ խփված գոլով։

Սա Վրաստանի ընտրանու ամենախոշոր պարտությունն է, փոխանցում է Sports.ru-ն; Մինչ այս վատագույն արդյունքը գրանցվել էր Դանիայի դեմ խաղում (1:6) 2005 թվականին։

Իսպանացիների կազմում 3 գոլ է հեղինակել «Ատլետիկոն» ներկայացնող հարձակվող Ալվարո Մորատան՝ այդպիսով ձևակերպելով իր առաջին հեթ-տրիկը ազգային հավաքականի կազմում։

Լուիս դե լա Ֆուենտեի սաներից ազգային հավաքականում նորամուտը գոլով է նշել Բարսելոնայից 16-ամյա Լամին Յամալը։

Իսպանիան ընտրական 3 հանդիպումների արդյունքներով ունի 6 միավոր և ներկայումս զբաղեցնում է A խմբի աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights