Բեռնատարը, որի արգելակները խափանվել են, Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում մխրճվել է գերեզմանոցում հուղարկավորության սպասող ամբոխի մեջ․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հայտնի է դարձել, որ միջադեպի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան։
Վթարը տեղի է ունեցել Անդրինի շրջանում։ Մեծ թվով մարդիկ մնացել են մեքենայի տակ։ Իրազեկումից հետո դեպքի վայր են մեկնել բազմաթիվ ոստիկանական և բժշկական խմբեր։ Տուժածները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Փրկարարներն այս պահին դուրս են բերում բեռնատարի տակ մնացած մարդկանց։
Բաց մի թողեք
Թուրքիայում սպանված են գտել ռուս ակտիվիստին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ
Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել