September 26, 2023

Ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում․ չվերթներ են չեղարկվել

Մոսկվայում ինքնաթիռները սկսել են թռչել տարօրինակ երթուղիներով։ Մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել գիշերը վայրէջք կատարել «Վնուկովո» օդանավակայանում, երկնքում պտույտներ են կատարել․ ասվում է Flightradar24-ի հաղորդագրության մեջ։

Օրինակ՝ Սամարայից թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը փոխել է երթուղին Պոդոլսկի մոտ և այժմ պտույտներ է անում տարածաշրջանում։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Կալինինգրադից և Ստամբուլից չվերթների դեպքում, որոնք պետք է հասնեին Վնուկովո։ Օդանավակայանի ճանապարհին ինքնաթիռները շրջվել են և շրջանցել տարածքում։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights