ԼՂ «նորընտիր նախագահը» այդ պաշտոնում է հայտնվել արտաքին ուժերի կողմից առաջադրված՝ երկու հիմնական պահանջի հասնելու նպատակով:
այն ինչ Սամվել Շահրամանյանին իշխանության բերած Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը և նրանց տերերը Երևանում Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չկարողացան հասնել կամազուրկ Արայիկ Հարությունից՝ հասնելով նրա հրաժարականին, կհասնեն իրենց կամակատար, «ընտրված» նախագահ Սամվել Շահրամանյանից:
«Սրանք արցախյան պահանջներ չեն, սրանք Մոսկվայում հունցված, Երևանում Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի կոորդինացմամբ ամբողջացած պահանջներ են, որոնց թիրախը Հայաստանի պետականությունն է, Հայաստանին ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու որևէ հնարավորությունից զրկելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչող, Հայաստանի պոտենցիալ բարեկամների, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների հաստատման հեռանկարները փակելը:
Արցախի նոր իշխանությունը մերժելու է միջազգային մեխանիզմների ներքո Բաքվի հետ երկխոսելու որևէ հնարավորություն՝ ընդունելի համարելով միայն ռուսական՝ Լավրովի պլան-2-ով նախատեսված առաջարկները, որոնք հակամարտությանը ոչ թե լուծում են բերելու, այլ արնահոսող տևական կոնսերվացում:
Երևանին չի հաջողվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համապարփակ փաթեթից Արցախին վերաբերող ծրարը դուրս հանել և Ռուսաստանին հանձնել՝ պատասխանատվությունը թողնելով Մոսկվայի վրա:
Ռուսաստանին այդ ծրարը պետք է պահել Երևանում՝ Հայաստանի վրա օրավուր թուլացող ազդեցությունը չկորցնելու և սեփական ավերիչ ծրագրերը իրագործելու համար:
Դեպքերի նման զարգացումը տորպեդահարելու և հարվածի տակ է դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական ճանապարհով խաղաղության հասնելու որևէ հեռանկար՝ թերևս փակելով մոտ ապագայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրըստօրէ փոքրացող հնարավորությունը:
Հուսամ Հայաստանի իշխանությունները և քաղաքական դաշտը պատկերացնում են ինչ նոր հսկայական մարտահրավերների առջև է կանգնած մեր ժողովուրդը»,- գրել է Բաբաջանյանը:
Բաց մի թողեք
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Ռուսական բազայի վրա հարձակումները և 6 ռուս զինվորականների մահը պատահականություն չեն․ Զատուլին
Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին