Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գորիս-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ВАЗ 2114-ը կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով Mercedes-ի վրա, ավտոմեքենաներն էլ հայտնվել են ճանապարհի մեջտեղում:
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Բաց մի թողեք
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ