Երեւանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր համալիրի աստիճանների առեւ հանդիսավորությամբ բացվեց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կարեն Դեմիրճյանի հարազատները, երկու որդիները, թոռները, ինչպես նաեւ մշակութային եւ քաղաքական գործիչներ։
Դեմիրճյանի որդիներից Ստեփանը, որ արարողության ողջ ընթացքում կանգնած էր իշխանկան վերնախավի կողքին, այլայլվեց «Հրապարակ»-ի լրագրողի այն հարցից, թե՝ այսպիսի՞ Հայաստան էր ցանկանում տեսնել Կարեն Դեմիրճյանը եւ արդյո՞ք իր հայրը պատկերացնում էր Արցախը Ադրբեջանի կազմում։
«Ու՞մ հայրն է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչում»,- անբովանդակ արձագանքեց Ստեփան Դեմիրճյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ ինքը ճանաչու՞մ է Արցախը Ադրբեջանի կազմում, Դեմիրճյանն առհասարակ չպատասխանեց, ավելին՝ զայրացավ ու դադարեցրեց հարցազրույցը։
Բաց մի թողեք
Ավանի ՔՊ-ական թաղապետի հայրը թաունհաուսների բիզնես է սկսել․ Հետք
Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանի էներգահամակարգին․ Տեսանյութ
Աննախադեպ երևույթ․ Կառավարության անդամներից ոչ ոք չցավակցեց արցախցիներին