Գոհ եմ հավաքականի խաղացողներից։ Թուրքիա – Հայաստանի խաղից հետո հայտարարեց հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Նա նշեց, որ սա ոչ-ոքիի խաղ էր։
«Ես եկել եմ աշխատելու, ցանկանում եմ օգնել Հայստանին։ Դրա համար լարված եմ, մտահոգվում եմ արդյունքի մասին, տղաների համար եմ մտահոգվում, որ ստացվի իրենց մոտ, որ հավատան իրենք իրենց»,- հավելեց նա։
Հայաստանը Թուրքիայի հարկի տակ ոչ-ոքի խաղաց՝ 1:1։ Խաղի հաշիվը 49-րդ րոպեին բացեց կիսապաշտպան Արտակ Դաշյանը։
D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը։ Երկրորդ տեղում է Խորվաթիայի հավաքականը։ Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը։
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 24-ի աստղագուշակ․ Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու համար
Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի մեկ զինծառայող է վիրավորվել․ իրավիճակը՝ սահմանին
Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում․ Լուսանկարներ