Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:10-ին (Երևանի ժամանակով 00:10-ին), էպիկենտրոնը եղել է Մարաքեշից 77 կիլոմետր հարավ-արևմուտք՝ չորս կայսերական քաղաքներից մեկից (նահանգի պատմական մայրաքաղաքներից):
Օջախի խորությունն կազմել է տասը կիլոմետր։
Շուրջ 300 մարդ է զոհվել ․ այս մասին հայտնել են թագավորության ներքին գործերի նախարարությանը։
Տասնյակ մարդիկ են զոհվել Էլ Հաուզ նահանգում, Չիչաուայում, Ուարզազատում և Մարաքեշ քաղաքում։ Մարդիկ փլատակների տակ են, ուստի զոհերի թիվը կարող է աճել։ Տուժած շրջաններում էլեկտրամատակարարման և բջջային կապի լուրջ խնդիրներ կան։
Բաց մի թողեք
Թուրքիայում սպանված են գտել ռուս ակտիվիստին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ
Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել