Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, 11 մլն 580 հազար դրամ է փոխանցել առողջապահության նախարարության Կախվածության բուժման ազգային կենտրոնին։
Հրապարակ թերթը գրել է․ Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ օրական պետք է փորձաքննություն անցնի ոստիկանության մինչեւ 20 ծառայող, եւ յուրաքանչյուր ծառայողի վերաբերյալ պետք է 3 փորձաքննություն կատարվի՝ ափիոնային շարք, կաննաբինոիդներ, այսինքն՝ մարիխուանա եւ մեթանֆեթամին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 5 հազար դրամ է: Այսինքն՝ յուրաքանչյուր ոստիկանի փորձաքննությունն արժե 15 հազար դրամ:
Եթե 11 մլն 580 հազար դրամը բաժանենք 15 հազարի, կստացվի, որ փորձաքննություն պիտի անցնի 772 ոստիկան, այսինքն՝ պետք է պարզվի, թե այս 772 ոստիկանից քանիսն ունեն թմրանյութերից կախվածություն։ Փաստորեն, թմրամոլությունն օր-օրի ոչ միայն դեռահասների շրջանում է տարածվում, այլեւ՝ հենց ոստիկանների, որոնք պետք է պայքարեն այդ ախտի դեմ եւ կանխեն դրա տարածումը։
Բաց մի թողեք
Մոտ օրերս կհայտարարվի Արցախի պետական մարմինների լուծարման մասին
Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից․ Կարեն Ջավալյան (Քյոխ)
ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ՀՀ-ում օտարերկրյա ԶԼՄ-ների գործունեության մասին