Հայաստանում Ամերիկյան համալսարանի ծրագրերի տնօրեն, տուրիզմի ոլորտի փորձագետ Զարմինե Զառա Զեյթունցյանի հետ զրուցում ենք այս օրերին Երևանում անցկացվող Տուրիզմի համաշխարհային ֆորումի, ներգնա տուրիզմի ու Սնուփ Դոգի համերգի մասին։
Տիկին Զեյթունցյան, նման ֆորումների կազմակերպումը ինչ կարող է տալ Հայաստանի տուրիզմի զարգացման համար։
ՄԱԿ-ի այս զբոսաշրջությնա կազմակերպությունն ամբողջ աշխարհում ամենահիմնականն է, որ իր տարեկան միջոցառումը կազմակերպել է Հայաստանում, ինչը շատ կարևոր է մեր երկրի համար, հատկապես, երբ կարևրվում է կայունությունը տվյալ երկրում, որի պայմաններում 160-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են հավաքվում ու համատեղ հարցեր քննարկում։ Հայաստանի համար՝ կոնկրետ դեպքում, ոչ այնքան զբոսաշրջության աճն է կարևոր, այլ Հայաստանի իմիջի ձևավորումն ամբողջ աշխարհում, իհարկե՝ նաև որպես կարևոր զբոսաշրջային ուղղություն, որտեղ անցկացվում են նման միջոցառումներ։ Ես երկրի իմիջն եմ կարևորում, որովհետև այս միջոցառման հաղորդագրությունները ստանում են բոլոր երկրների ոլորտների ղեկավարներն ու անմիջապես տուրկազմակերպիչներից շատերը։
Իսկ ինչ է պետք անել Հայաստանում ներգնա տուրիզմը զարգացնելու համար։ Ինչ էիք անում Դուք, երբ ղեկավարում էիք Զբոսաշրջության կոմիտեն ու, ինչ է արվում այժմ։
Այժմ լավ է, որ Զբոսաշրջության մասին ՀՀ օրենքը, որ արդեն 5 – 6 տարի է շրջանառության մեջ էր, կարծես քննարկման փուլում է՝ արդեն իդրաֆտում։ Այնտեղ կարևոր է տուրգիդերի լիցենզավորման խնդիրը, որն էլ ավելի կարևրություն է ձեռք բերում, ինչը մեկնարկել է 2016 – 17 թթ․, պարզապես մեզ մոտ ամեն ինչը շատ երկար է տևում։
Ներգնա զբոսաշրջության զարգացման համար երկու թևեր կան, ինչ պետք է անենք ներսում, ինչ պետք է անենք արտերկրում։ Դրսում արդեն ասացի, որ շատ ակտիվ մեկնարկել է ու արվում է, իսկ ներսում պետք է կարևորվի զբոսաշրջային նոր արդյունքների ձևավորումը, հատկապես՝ մարզերում, որը ավելի շուտ կոմիտեից կպարզաբանեն թերևս։
Ձեր տվյալներում գրված է, որ Ամերիկյան համալսարանի ծրագերի տնօրենն եք, դրանք ևս զբոսաշրջության հետ են կապված։
Այո, անպայման։ Կրթական ծրագրում ավելացնում ենք զբոսաշջության ներքին տուրզմի ոլորտի նորարարությունները, որպեսզի պատրաստենք կառավարիչներ։ Հայաստանում, գրեթե բոլոր ոլորտներում խնդիրներից գլխավորը՝ կառավարչական հմտությունների բացակայությունն է։ Կարևոր է, որ մարդը, երբ կառավարում է, ոլորտից լինի։ Հայաստանում, ցավոք, շատ են թրեյնինգներով փչացրել հյուրընկալության ոլորտը, որի պայմաններում, երբ ներկայացնում ենք մեր համալիր ծրագիրը, ոմանք ասում են՝ ինչներիդ է պետք, եկեք մեզ մոտ, մի երկու օրով թրեյնինգ կանենք, ամեն ինչ կիմանաք։ Այս ոլորտում պետք է նշաձողը բարձրացնել լուրջ կրթության միջոցով։
Սնուփ Դոգի համերգը կավելացնի ներգնա տուրիզմի ծավալները Հայաստանում։
Շատ կարճաժամկետ։ Ես դեմ չեմ համերգներին, պարզապես համակարգված մոտեցման խնդիր կա մեզանում։ Վրաստանը 2017 թվականին ուներ ծրագիր, որի իրականացման համար 17 մլն դոլար, որը համալիր պետական միջոցառում էր ու շատ արդյունավետ։ Մեզ մոտ, ես չեմ տեսնում համալիր մոտեցում, արվում է շատ պատահական, խիստ կարճաժամկետ, կպցրած՝ ծանոթի միջոցով, երևի Սնուփի շրջապատռում հայ կա, ասել են մի բան չանենք, դե, բերեք անենք, ստացվել է նման մի բան։ Սակայն այստեղ ամենակարևորը․ այն գումարները, որ պետբյուջեից գնում է այդ համերգի կազմակերպման համար, պոպուլիստական գնահատականներ չտամ, ես Կանզասում էի մի քանի ամիս առաջ, հյուրընկալվեցի իրենց թանգարանում, որտեղ ոչինչից պատմություն են ստեղծել ու մի մեծ ցուցադրություն կազմակերպել, մեզանում այդ միջոցները կարելի էր ներդնել, օրինակ, մեր Պատմության թանգարանում ու հրաշալի արդյունք ստանալ զբոսաշրջության կարևոր հասցե ունենալու համար։ Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս մեր մշակույթի համար, որից մենք հոգնել ենք, սակայն մենք չենք կարողանում կապիտալիզացնել մեր մշակութային ժառանգությունն ու պատմությունը։ Ես նման գումարները կնախընտրեի ուղղել այդ ուղղությամբ, ոչ թե կարճաժամկետ համերգի։
Բաց մի թողեք
ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Սանոսյան
Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմական/ավիացիոն բազայի մասին. հայ-հնդկական բարեկամության ՀԿ ղեկավար
ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն