Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ Արցախի իշխանությունները համաձայնել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Ստեփանակերտ հասցնել ռուսական Կարմի Խաչի՝ հումանիտար բեռով բեռնատարները։
«Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»:
Համացանցում սկսեցին տարատեսակ լուրեր տարածվել այն մասին, որ Ակնայի ճանապարհը բացվել է, որ նույնիսկ ռուսական բեռնատարներն արդեն անցել են ու դեպի Ստեփանակերտ են ուղևորվել։ Քիչ անց, համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ Ակնայի ճանապարհահատվածում հերթապահություն իրականացնողներից երկու հոգի հայտարարեցին՝ Ակնայի ճանապարհը փակ է ու ոչ մի մեքենա առանց մանրակրկիտ ստուգման չի կարող անցնել, իսկ ադրբեջանական «հումանիտար բեռ» Ակնայով ոչ մի դեպքում չի անցնելու։
«Հրապարակը» կապ է հաստատել Ակնայում հերթապահություն իրականացնող Հերմինե Խաչատրյանի հետ, ով ասաց, որ իրենք կանգնած են իրենց տեղում և ոչ մի դեպքւոմ թույլ չեն տալու բեռնատարներն անցնեն․ «Մենք այստեղ ամուր՝ երկու ոտքի վրա կանգնած չենք թողնում, որ թուրք թշնամին կարողանա իր սադրանքները իրականացնի։ Մենք չենք պատրաստվում Ակնայից այդ թուրքերի օգնությունը ուտենք կամ թողնենք, որ բերեն հասցնեն Արցախ»։
Նույն վայրում հերթապահություն իրականացնող ստեփանակերտցի Վլադ Բալայանն ասաց, որ առավոտվանից հերթապահություն է իրականացնում, ոչ մի մեքենա չի անցել, ավելին` իրենք մեքենայով ճանապարհը փակել են․ «Նույնիսկ ռուսական մեկ հատ բեռնատար մեքենա չի անցել։ Ոչ մի մեքենա, նույնիսկ ռուսական թույլ չենք տա, որ անցնի, ոչ մի կերպ, որովհետև, եթե նույնիսկ իրենց հումանիտար օգնությունն է դա՝ թող Բերձորի միջանցքով գա։ Եթե Արցախը ունի օգնության կարիք, ապա Արցախին առաջինը օգնությանը պիտի հասնի Մայր Հայաստանը։ Եթե չկա նման օգնության ճանապարհ, ուրեմն ոչ մի ուրիշ ճանապարհ չկա, մենք ոչ մի ուրիշ բեռ չենք թողնելու, որ անցնի»։
Նա շեշտեց, որ եթե փորձեն որոշ ուժեր ճնշում գործադրել հերթապահություն իրականացնել, ապա իրենք գիտեն, թե ինչպես նման փորձերին արձագանքել։
Փաստորեն Ռուսաստանը ստում է նաև տեսանյութով, թե իբր Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն են հասցրել Արցախ։ Պատկերացնել կարելի է, թե ինչպես չստուգված ու թունավորված սննդամթերք կհասցնեն մոտ ապագայում։ Սպառված կայսրությունը հոգևարքի դրսևորումներ է ցուցաբերում ԼՂ-ում։
Բաց մի թողեք
Հիմա ի՜մ խոսելու հերթն է, դավաճաններ․ Կոռնիձորի Արո Խուդավերդյան
Հայտնի է՝ ովքեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը Եվլախի բանակցություներում․ Լուսանկարներ
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն