October 4, 2023

Իմացեք, այսօր հաղթելու ենք ․․․ Գիլոյան

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր Աժ–ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը, այն է՝ պետք է օր առաջ մտածել առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ ունենալու մասին։

Փոխնախարարը արձագանքեց․ «Դա հանապազօրյա խնդիր է, և Հայաստանի հավաքականի՝ հպարտություն ներշնչող խաղի ֆոնին այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ ես ձեզ վստահեցնում եմ՝ հանրապետության կեսը, նույնիսկ պատգամավոր ինձնից նեղացած է այս պահին, որ տոմս չեմ կարողանում տալ, բայց ստադիոնի չափն է այդքան»:

Նա հույս հայտնեց, որ մի օր Հայաստանը կունենա այնպիսի մարզադաշտ, որտեղ կարձանագրվեն հայկական ֆուտբոլի նոր փառահեղ հաղթանակները։

Կարեն Գիլոյանը դիմեց օթյակում հյուրընկալված դպրոցականներին, թե՝ Իմացեք, այսօր հաղթելու ենք ․․․

Հիշեցնենք՝ այսօր ժամը 20։00–ին Հանրապետական մարզադաշտում ՀՀ–ն ընդունելու է աշխարհի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին՝ ԵՎՐՈ 2024–ի որակավորման փուլին պայքարելու համար։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights