ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այն դասագրքերը, որոնց պակասն այս ուսումնական տարում դպրոցների որոշ դասարաններում կան, կլինեն հասանելի մինչև այս ամսվա վերջ։
«Կարծում եմ, որ որևէ լուրջ խնդիր ամբողջ տարվա կրթական պրոցեսի համար չի առաջացնելու: Դասագրքերը էլեկտրոնային հասանելի են, ուսուցիչները իրազեկված են, դպրոցները տեղեկացված են կրթության կազմակերպման մասին»,– ասաց նա:
Ըտս նրա՝ սա նախարարության բացթողումը չէ որևէ ձևով. «Ես կուզեի, որ այն մարդիկ, որոնք հետաքրքրված են գործընթացով, վերցնեն նախորդ ամբողջ տարվա աշխատանքը, որն արվել է, և տեսնեն, թե ինչ տրամաբանությամբ, ինչ հաջորդականությամբ է եղել, և մեզ հարցեր տային դրա արդյունքների մասին: Օրինակ՝ դուք նայե՞լ եք՝ ինչպես է փոխվել դասագրքերի ապահովման կարգը, դասագրքերի ստեղծման կարգը, հարցադրում արե՞լ եք արդյոք՝ դաշտում հայտնվե՞լ են նոր խաղացողներ, արդյոք ինչպե՞ս է փոխվել դասագրքի գինը, արդյոք ունե՞նք ակնկալվող բարելավումներ, որ պետք է լինեին այս պրոցեսների արդյունքում: Մենք տեսնում ենք, օրինակ, որ դասագրքերի տպագրության գինը շուրջ 50 տոկոսով և ավելի նվազում է, որովհետև մենք դաշտը բացել ենք, ձևավորվել է մրցակցային դաշտ, հայտնվել են նոր խաղացողներ: Ես անձամբ եղել եմ բոլոր տպարաններում, խոսել եմ մարդկանց հետ:
Ձեզնից որևէ մեկը բացե՞լ է որևէ նոր դասագիրք և նայել. խորհուրդ կտամ բացել աշխարհագրության 7-րդ դասարանի դասագիրքը և, տեսնել, օրինակ քարտեզները՝ Քյու Առ կոդերով, լրացուցիչ էլեկտրոնային նյութերով, որոնք տեղադրված են դասագրքերում, ինչպես է ավելի հետաքրքիր, հասանելի, պարզ ու մատչելի դառնում նյութի մատուցումը: Ամբողջությամբ փոխվել են ընթացակարգերը, պահանջները դասագրքերի նկատմամբ, և, բնականաբար, դա պահանջել է ժամանակ: Մասնակիցները բոլորն իրենց մասով աշխատանքներ են տարել»,- նշեց նախարարը:
Նախարարը շեշտեց՝ հիմա ձևավորված է լավ հնարավորություն, որով կարող ենք դպրոցներ մտցնել որակապես նոր դասագրքեր։
Հիշեցնենք՝ ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը ենթադրում է նաև դպրոցական դասագրքերի փոփոխություն։ Այդ պատճառով նոր դասագրքերը դեռ չեն հասցրել ամբողջությամբ տպագրվել, ինչի հետևանքով 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում որոշ դասագրքերի բաց կա։
Բաց մի թողեք
ՀՀ բուհերում զանգվածային դասադուլներ չկան
Ադրբեջանի սկսած ցեղասպանական քաղաքականության հետևանքով երեխաները մնացել են դպրոցներում, ծնողները՝ իրենց բնակավայրերում
«Ալադդին» մանկապարտեզում տնօրենը, հավաքարարը բռնություն են գործադրել, և վիրավորել 2 տարեկանը չլրացած երեխային