September 26, 2023

Հայաստանի հավաքականը պարտվեց Խորվաթիային, ծեծռտուք մարզադաշտում, ծածանվեց Արցախի դրոշը

Հայաստան-Խորվաթիա խաղի երկրորդ խաղակեսում ևս Ազգային հավաքականին չհաջողվեց գրավել հյուրերի դարպասը:

Խաղն ավարտվեց 0:1 հաշվով:

Խաղի ավարտից հետո երկրպագուներն աջակցել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

Այսօր հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Խորվաթիային՝ Եվրո2024-ի որակավորման փուլի շրջանակում։

Հայաստանի և Խորվաթիայի երկրպագուների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ: Թիմերի երկրպագուները տրիբունայում ծեծկռտուք են սարքել:

Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ մարզադաշտում դրոնի օգնությամբ հայտնվել է ԼՂ դրոշը: Դրոշը սարքի օգնությամբ կարճ պտույտ է կատարել և դուրս եկել մարզադաշտից:

Հիշեցնենք՝ Ազգային հավաքականը սեփական հարկի տակ է ընդունել Խորվաթիային՝ Եվրո2024-ի որակավորման փուլի շրջանակում։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights