ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, մանրամասնել է, թե ՌԴ-ն, որպես Հայաստանի դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ-ին նոր հարձակման դեպքում։
«Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց դուք նաև գիտեք, որ երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով, հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի սա նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»,- ասել է Պեսկովը։
«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այս թեմայով, այդ թվում՝ Հայաստանում արևմտամետ վերլուծաբաններ են քննարկում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը։ Բայց մենք այդ կապակցությամբ պաշտոնական ազդակներ չենք ստացել»,- ասել է Պեսկովը։
Այս համատեքստում խոսելով ՀԱՊԿ զորավարժությունների մասնակցությունից՝ ավելի վաղ հրաժարվելու և ԱՄՆ զինվորակաների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու՝ ՀՀ որոշումների մասին՝ Պեսկովը հայտարարել է, թե այս երկու որոշումները պահանջում են խորը վերլուծություն:
«Մոսկվան եղել է և կմնա Երևանի մերձավոր գործընկերը, խնդիրներ կարող են լինել, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանը, մենք դա կանենք ՀՀ-ի հետ գործընկերային երկխոսության միջոցով»,- ասել է Պեսկովը։
Բաց մի թողեք
Դուք անգամ նորմալ ազդագիր հղել չեք կարողանում ու դեռ երկիրը կառավարելու ամբիցիանե՞ր եք ցուցադրում
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական, բացի այդ, կան ծրագրեր
Ռուս զինվորականները Հակարիի կամրջի մոտ առգրավում են արցախցիների ունեցվածքը