September 25, 2023

Ռոստովի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է մարդկանց վրա. վիրավորում է ստացել 4 մարդ

Դանակով զինված դեռահասը, երբ փորձել է մտնել Ռոստովի Կրասնի Դեսանտի դպրոց, վիրավորում է հասցրել չորս մեծահասակի, նրան բերման են ենթարկել:

Հարձակվողը նույն դպրոցի աշակերտ է, իր «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Ժամը 7:50-ին Նեկլինովսկի շրջանի Կրասնի Դեսանտ ֆերմայի դպրոցում 15-ամյա դեռահասը, դանակով զինված և դեմքը թաքցնելով դիմակի հետևում, փորձելով դպրոց մտնել, վիրավորել է չորս մեծահասակի՝ դպրոցի երեք աշխատակից և ուսանողներից մեկի ազգականը: Հարձակվողին ձերբակալել են ականատեսները»,- գրել է Գոլուբևը։

Նրա խոսքով՝ պարզվել է, որ հարձակվողը «նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է եղել, տառապում է հոգեկան հիվանդությամբ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights