September 22, 2023

«Սաակաշվիլին սիրուհիներին նվերներ էր գնում պետբյուջեի հաշվին»․ Քալաձե

Պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Միացյալ Նահանգներ մեկնելու համար, վստահեցրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Քալաձեն, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։

«Մենք հիշում ենք այն տարիները, երբ նախագահ Սաակաշվիլիի օրոք նման թռիչքներ էին իրականացվում պետբյուջեի միջոցներով, նույն միջոցներով նա սիրուհիներին նվերներ էր գնում, իր որդու կրթությունն էր ֆինանսավորվում, և այս ամենը ներկայացնում էր այնպես, կարծես նա տաղանդավոր երեխա ունի։

Ես համոզված եմ, որ այս երկրում շատ մարդիկ ունեն տաղանդավոր երեխաներ, բայց դա չի նշանակում, որ պաշտոնյան պետք է իր ընտանիքի անդամների ֆինանսական կարիքները հոգա պետբյուջեի հաշվին»,- ասաց նա։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights