September 26, 2023

Սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքի որոշակի կուտակում ունի. վարչապետ

Ինչու հայ-ադրբեջանական սահմանային և ԼՂ-ի շուրջ հակառակորդի զորքերի կուտակման մասին առաջին զանգը չկատարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին վարչապետն ասաց՝ իրականում հենց առաջին զանգը եղել է ՌԴ նախագահին:

«Իրականում առաջին զանգերըը հենց ՌԴ նախագահին են եղել, որովհետև այս իրավիճակի հետ կապված վերջերս խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, և չեմ խոսել մյուսների հետ: Այդ զանգերի նպատակն ու իմաստն այն  գործընկերենրին, որոնք մեծ հավանականությամբ որոշ նրվություններին տեղեկացված չեն, նրանց փոխանցել եմ դրանք:

Իսկ ՌԴ նախագահն իրավիճակի մասին տեղեկացված է: Լաչինի ապօրինի  արարգելափակման և ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը սկսվում է նախորդ դեկտեմբերից, և այդ ժամանակվանից մինչ օրս տասյակից ավելի զանգեր եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերներին նոր տեղեկություններ էր պետք հաղորդել:

Իսկ ՌԴ նախագահի հետ այս առումով ցավոք մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որ նոր զանգի անհրաժեշտություն լիներ: Այդ զանգերը ըստ անհրաժեշտության կարող են տեղի ունենալ»,- ասաց վարչապետը:

Սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը հայ-ադրբեջանական պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զորքի որոշակի կուտակում ունի:

Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում կրկին հայտատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գնահատականները, որոնք տվել է Կառավարության նախորդ նիստում, ըստ թության այսօր չեն փոխվել:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights