ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանին պատգամավորներին ներկայացվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին արձանագրությունը վավերացնելու օրենքի նախագիծը։
Արձանագրությունը ստորագրվել է 2002 թվականին, ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի մեկին։ Այս պահին դրությամբ արձանագրությունը ստորագրված է ԵԽ 46 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել 44 պետություններում։
ՀՀ–ն այն ստորագրել է 2006 թվականին, բայց մինչև օրս չի վավերացրել։ Մինչ օրս այս առնչությամբ ԵԽ նախագահների հանդիպման ընթացքում ամեն տարի մահապատժի վերացման համընդհանուր արշավի ժամանակ գրավոր հարցում է իրականացվում ԵԽ անդամ չվավերացրած երկրներին՝ պարզաբանելու պատճառները վավերացման ձգձգման։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց՝ ՀՀ–ն այսօր վավերացման ենթակա է ներկայացնում մի փաստաթուղթ, որի հիմքում եվրոպական զարագացումներն են, և որը արձանագրում է մեկ ընդհանուր մոտեցում՝ մահապատժից որպես պատժի տեսակից հրաժարում բոլոր հանգամանքներում։
«Փուլային ճանապարհ է անցել սա․ եթե 1949–57 թվականներին կարծես մահապատիժը շարունակում էր մնալ բացառիկ պատժի տեսակ, ապա 21–րդ դարի սկզբին եվրոպական պետությունների մեծ մասը վերացրել էր այն խաղաղ պայամններում։ 21–րդ դարը արձանագրվեց նրանով, որ կարիք առաջացավ վերացնել մահապատիժը բոլոր հանգամանքներում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե մահապատիժ չի իրագործվել, մենք չենք ունեցել նման ինստիտուտներ, որոնք ի կատար են ածել մահապատիժը։ Սահմանադրական բոլոր քննարկումների ժամանակ մահապատիժը դիտարկվել է բացառիկ պատժամիջոց, որը պետք է վերացվի։
ՀՀ սահմանադրության 1991 թվականի խմբագրման մեջ նշվում էր, որ մահապատիժը մինչև դրա վերացումը կարող է կիրառվել բացառապես առավել ծանր հանցագործությունների համար։ Այնուհետև ՀՀ–ն դարձավ Եվրոպական պետությունների անդամ և 2005 թվականի Սահամանդրությունը արձանագրվեց, որ մահապատիժը ՀՀ–ում չի կարող իրագործվել որևէ հանգամանքում»,– ասաց նա։
Այնուհետև Վարդանյանը նկատեց՝ ինչո՞ւ են այս քննարկումները ակտիվ դրսևորումներ ստանում հատկապես պատերազմի ժամանակահատվածում մահապատժի ինստիտուտի հետ կապված․ «Որովհետև կա մի առասպել, որը ձևավորվել է մասսմեդիայում, այն է՝ ռազմական գործողությունների ընթացքում մահապատիժը իրականացվում է տեղում։ Ժնևյան կոնվենցիաները ընդունված 1949 թվականին, չեն նախատեսում նման ընթացակարգ, պայքարում են արտադատական մահապատիժների դեմ, որոնք կիրառում է այս կամ այն կողմը, որոնք դատապարտելի են։ Արտադատական մահապատիժը ռազմական հանցագործություն է և պետք է պայքարել։ Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են հետևյալ՝ նույնիսկ հակառակորդ զինծառայողների նկատմամբ դու կարող ես մահապատիժ սահմանել, բայց այն կիրառել հովանավորող պետություններին կամ Կարմիր Խաչի կոմիտեին տեղյակ պահելուց 6 ամիս անց»։
Բաց մի թողեք
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Ռուսական բազայի վրա հարձակումները և 6 ռուս զինվորականների մահը պատահականություն չեն․ Զատուլին
Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին