ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ խոսել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ-ի կողմից արված առաջարկությունների և ՀՀ ղեկավարության որոշումների մասին՝ նշելով, որ դրանք վաղուց են հայտնի, և թաքցնելու ոչինչ չկա:
«Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո վերահսկում էր յոթ շրջանը: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը և Լաչինը, ամբողջ Ղարաբաղը փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո:
Շատ լավ: Եվ ի վերջո ամեն ինչ հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինն անդրադարձել է ԼՂ կարգավիճակին և ՀՀ-ի կողմից արված հայտարարություններին:
Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիրներ չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- շեշտել է ՌԴ նախագահը։
Արդյոք Փաշինյանն այս օրերին զանգահարե՞լ է Վլադիմիր Պուտինին՝ հարցին, ՌԴ նախագահը պատասխանել է, որ ՀՀ վարչապետից նամակ է ստացել:
«Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- վստահեցրել է Պուտինը:
Բաց մի թողեք
Թուրքիայի ՊՆ-ն Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել
ԼՂ ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է․ Լուսանկար
Մեդվեդևի օգնականը պարզաբանում է տիրոջ բառաչը, ինքն էլ շարունակել մլավել