Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակ է բացվել Իջևանում։
Այս մասին գրված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:
Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են, Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Նշենք, որ սա ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հինգերորդ օպերատիվ գրասենյակն է։ Մինչ այս նման գրասենյակներ են բացվել Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում:
Առաջիկայում Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ևս մեկ օպերատիվ գրասենյակ կբացվի:
Բաց մի թողեք
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը սահմանային հատվածներում
Հայաստանում իրականացվել է հետազոտություն անկախության սերնդի՝ երիտասարդների շրջանում
Լեռնային Ղարաբաղ կգործուղվի Տոյվո Կլաարը