September 25, 2023

Ընկերներս ասում էին՝ Հայկ Մարությանը գաստռալյոր է, պարզվեց, որ նա «լավ ժամանակների» ընկեր է. Փաշինյան

Ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության արժեքներից։ Մարությանը քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա եւ բեմահարթակից հենց նման հայտարարություններ է արել:

Բայց ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը իր բեմական կարիերայում առաջին անգամ է, որ քաղաքական ժանրի հումոր է անում եւ դրա բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի օբյեկտների եւ հերոսների հետ: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը հեղափոխական արժեքներից չի շեղվել, այլապես ինչպես նախկինում մեր գործընկերները բեմերից հումոր անելուց նախապես թույլտվութուն կստանային իշխանությունից, օլիգարխներից եւ մյուսներից: Այսօր այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք քաղաքական համընթաց պրոցեսներ ենք տարել և այդ ողջ շրջանում Հայկ Մարությանն ամեն ինչ անում էր, որ լինի մոտիկ, երբեմն ավելի մոտիկ քան նեղ քաղաքական թիմը, և նույնիսկ այդ մոտիկությունը արձանագրելու համար կուսակցություն անդամագրվելու համար դիմում գրեց, և ես լիարժեք վստահությամբ եմ վերաբերվել նրա այդ մոտեցմանը՝ ի հեճուկս մեր բազմաթիվ թիմակիցների, ովքեր ասում էին, որ նա գալիս է որպես «գաստռալյոր» և իրադրության փոփոխության դեպքում նա հին սցենարը մի կողմ է շպրտելու։ Ստացվեց, որ այդ քաղաքական ընկերությունը լավ ժամանակների ընկերություն էր՝ մինչդեռ իրական համախոհությունը պետք է վատ ժամանակներում, իսկ դժվար ժամանակներում հեշտությամբ Մարությանը դիմում գրեց: Սա ինձ համար ոչ այնքան քաղաքական, որքան մարդկային իրավիճակ է»,- շեշտեց նա՝ նշելով, որ այդ իրավիճակի վերաբերյալ կա «ցավի զգացողություն»։

Ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել այն արտահայտությունը, թե մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից։ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա ու բեմահարթակից նման հայտարարություններ է անում։

Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ Հայկ Մարությանը իր բեմական կարիերայում առաջին անգամ է, երբ որ քաղաքական ժանրի հումոր է անում ու այդ հումորի բովանդակությունը չի համաձայնեցնում հումորի հերոսների հետ։ Այս փաստը ինքնին վկայում է, որ Հայաստանը հեղափոխական արժեքների ճանապարհից չի շեղվել»,- հավելեց նա։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights