October 1, 2023

ԼՂ քաղաքացիները «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ հաղորդագրություններ են ստացել. ԼՂ ԱԱԾ

ԼՂ ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ ԼՂ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։

ԼՂ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։

«Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ պետք է դիմել Ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասվում է հայտարարության մեջ:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights