September 25, 2023

Խնդրում եմ մի քննադատեք մեր տղաներին, պարզապես աջակցեք նրանց․ Պետրակով. Ձեր հավաքականում լավագույնը …

Հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երեկ կայացած Հայաստան-Խորվաթիա խաղից հետո նշել է, որ այդ խաղում ազգային հավաքականին չբավականացրեց վարպետությունը:

«Խորվաթները գերազանցում էին մեզ: Տղաներին դժվար էր, չէին հասցրել վերականգնվել Թուրքիայի դեմ խաղից հետո: Ես շնորհակալություն եմ հայտնել տղաներին, որ հատկապես երկրորդ խաղակեսում նրանք նման պայքար ծավալեցին, հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Խնդրում եմ մի քննադատեք մեր խաղացողներին, պետք է պարզապես աջակցել նրանց։ Նրանք այս խաղով մեկ քայլ առաջ արեցին»,- ընդգծել է նա։

Ըստ մարզչի՝ առաջին կեսում չի ճանաչել իր սաներին, որոնք շատ սխալներ են ցույց տվել, ինչն էլ, նրա խոսքով, պայմանավորված էր հոգնածությամբ, բացի այդ էլ՝ խորվաթները գրեթե ոչ մի դիրքում սխալներ թույլ չէին տալիս. «Մրցակիցը պարզապես շատ ուժեղ էր, մենք նվիրվածության շնորհիվ էինք առաջ շարժվում: Աշխատում ենք ուժեղացվել ու նոր ֆուտբոլիստներով համալրվել: Հայաստանը չունի դարպասապահ, պաշտպաններ, հենակետայիններ: Կան հարձակվողներ, որտեղ էլ միայն ընթանում է մրցակցություն»:

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ Երևանում կայացած խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է իր տպավորություններով:

«Շնորհավորում եմ մեր թիմին հաղթանակի համար: Շատ բարդ խաղ էր: Ունեցանք լավ պահեր, բայց բաց թողեցինք մեր շանսը։ Շնորհավորում եմ նաև Հայաստանի հավաքականին, քանի որ 5 հիանալի խաղ եք անցկացրել, երբեք չեք հանձնվել: Ամեն դեպքում, մենք ավելի փորձառու ենք: Հուսով եմ՝ կշարունակեք այսպես, ու միասին մենք կորակավորվենք Եվրո-2024-ին: Շատ լավ հանդիպում էր, շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար։ Դուք շանսեր ունեք, շատ լավ խաղեր եք անցկացնում: Մենք աշխարհի բրոնզե մեդալակիրներն ենք, նախորդ առաջնության գործող փոխչեմպիոն, ու բոլոր խաղերին ձգտում ենք հաղթանակի հասնել ու առավելագույն միավորներ վաստակել, որպեսզի առաջին տեղով դուրս գանք խմբից»,- ասել է Դալիչը:

Նրա խոսքով՝ ազգային հավաքականից խաղի ընթացքում առանձնանում էր Իվուն․ «Շատ լավ խաղաց, Տիկնիզյանը ևս մեծ վտանգ էր ներկայացնում, բայց կարծում եմ՝ խաղի լավագույն խաղացողը Չանչարևիչն էր, որն իրենից կախված ամեն ինչ արեց»:

Դալիչի խոսքով՝ հեշտ չի լինի, որ հավաքականը հայտնվի Եվրո-2024-ին, քանի որ հիմա Եվրոպայում բոլոր թիմերը շատ են ուժեղացել. «Հիմա դուք պետք է կռվեք բոլոր խաղերում, բարելավել եք ձեր խաղը, վստահ եմ՝ շանսեր ունեք դուրս գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights