ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացահայտ կերպով հայտարարեց, որ, եթե հարկ լինի, ընդդիմությունը արյամբ էլ կփոխի Երևանը։
«Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ։ Վստահեցնում եմ, որ այն, ինչ մենք պարտավոր ենք անել, անում ենք և ուրախ կլինենք, որ մեր կողքին կանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք չկա»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք այս հայտարարությունը չի՞ դիտարկվի որպես բռնության կոչ, Մամիջանյանը կրկնեց․ «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն՝ կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհուղության»:
Ընդդիմության ներկայացուցիչն ասաց, որ պետք է սպասել մի քանի ժամ, իսկ ցանկացած տեղեկատվություն, որը կտրամադրվի, կվնասի իրենց գործողությունների հաջողացմանը։
Բաց մի թողեք
ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները
Վաղը ԿԸՀ-ն արտահերթ նիստ կանցկացնի. կամփոփվեն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
Որ ուժի ձայներն են ավելացել կամ պակասել. Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները