September 22, 2023

Հզորագույն դերասան կորցրինք. Սոս Ջանիբեկյանն անդրադարձել է Սամվել Սարգսյանի մահվանն ու համատեղ լուսանկար հրապարակել

Դերասան Սոս Ջանիբեկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Սարգսյանի մահվանն ու գրել.

«Ես բախտ եմ ունեցել իր պես մեծ դերասանի հետ նույն նկարահանման հրապարակում աշխատել: Ես իրեն շատ եմ սիրել, շատ բան եմ սովորել:

Մենք իրենից մի հատ ունեինք ,մենք իսկապես հզորագույն դերասան կորցրինք:

Շատ եմ ցավում»:

Գրառմանը կից՝ Ջանիբեկյանը Սամվել Սարգսյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել:

May be a black-and-white image of 2 people and beard

%d bloggers like this:
Verified by MonsterInsights