Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել դիվանագիտական համարանիշներով Range Rover Sport մակնիշի ավտոմեքենա։
Ըստ աղբյուրի, ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը, իրեն համարելով արտոնյալ, Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է երբեմն հանդիպակաց գոտիով, անցնում է կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար։
Երեկ՝ ժամը 02։20-ի սահմաններում պարեկները Գայի պողոտայում նկատել են, որ նշված մեքենայի վարորդը մեծ արագությամբ, բարձր երաժշտությամբ երթևեկում է։ Պարեկները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն ոչ միայն չի ենթարկվել պարեկների օրինական կանգառ հրահանգին, այլև դիմել է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիր լույսի տակ։
Բագրևանդի փողոցում՝ «Մատրյոշկա» ակումբի մոտ, կանգնեցվել է մեքենան և տեղափոխվել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարծք։
Ըստ աղբյուրի, նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հաշվեկշռում, վարորդը 47-ամյա Դավիթ Կ․-ն է։
Վերջինս զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։
Բաց մի թողեք
Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն
Զանգվածային հավաքների մասնակիցներից 49 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 5-ը կալանավորվել է. ՔԿ
Հավաքի մասնակիցը շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ ու փախել. վարդենիսցին ձերբակալվել է