October 4, 2023

Շառլ Ազնավուրի արձանի տեղադիրքը կփոխվի, կհայտարարվի նոր մրցույթ

Այսօր՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ, ընդունվեց որոշում, որով նախատեսվում է Շառլ Ազնավուրի արձանի տեղադիրքը փոխել՝ նախկին Ֆրանսիայի հրապարակի փոխարեն այն տեղադրել Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի պաշտոնակատար Գոշ Սարգսյանը նշեց, որ Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի 736 Ա որոշմամբ տրվել էր համաձայնություն Ֆրանսիայի հրապարակում ՀՀ ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100 ամյակին ընդառաջ Երևան քաղաքում տեղադրել մեծագույն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը:

«Երևանի քաղաքապետարանը արձանի ընտրության համար հայտարարել էր բաց մրցույթ, ստեղծվել էր նաև նախագծի ընտրության մրցութային հանձնաժողով: Օգոստոսի 31-ին կայացած հանձնաժովի նիստում ներկայացվել է բաց մրցույթին մասնակցած 37 հայտ, որոնցից որևէ մեկը հավանության չի արժանացել հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը միաձայն առաջարկել է հայտարարել նոր մրցույթ, ինչպես նաև դիտարկել հուշարձանը Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղադրելու հնարավորությունը, ինչը բովանդակային, խորհրդանշական և գեղագիտական-ճարտարապետական լուծումների առումով առավել ընդունելի կլինի և կամբողջացնի հրապարակի տեսքը»,- մանրամասնեց Գոշ Սարգսյանը:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights